Անվճար խորհրդատվություն պրոֆեսիոնալ բժշկի հետ
Մեր կլինիկայի խորհրդատվությունը հնարավորություն է տալիս անցնելու բերանի խոռոչի ամբողջական զննում, ծանոթանալու խնդիրների լուծման տարբերակներին, ստանալու բուժման պլան, ինչպես նաև ատամնաբուժության մեջ մի շարք առաջարկություններ:
Մեր կլինիկայում ձեր ատամների վիճակն ստուգելը բացարձակապես անվճար է: Նախնական խորհրդակցության մեջ ամենակարեւորը հիվանդի եւ բժշկի միջեւ կապ է: SL կլինիկայում ստեղծված են բոլոր պայմանները Ձեր հարմարավետության համար:
Մեր մասնագետները կտան մի շարք հարցեր ձեր ընդհանուր վիճակի վերաբերյալ՝ հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ: Հիվանդը և բժիշկը պետք է բաց և անկեղծ լինեն միմյանց հետ՝ հոգե-էմոցիոնալ հարմարավետություն ապահովելու համար:
SL կլինիկայի մասնագետները կարող են հնարավորինս ճշգրիտ ախտորոշել նախնական խորհրդատվության ժամանակ: Ավելի մանրամասն տեղեկությունների համար ձեզանից կպահանջվի կատարել ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա: Պատկերը զննելուց և ատամնաբույժի կողմից հետազոտվելուց հետո կազմվում է բուժման անհատական պլան: Հետագայում SL կլինիկայի պրոֆեսիոնալ բժիշկները ձեզ կտրամադրեն ցանկացած տեսակի ծառայություն՝ հետևելով ձեր ցանկությանը: Նրանք նաև ձեզ խորհուրդ կտան, թե ինչպես ճիշտ խնամել ձեր բերանի խոռոչը և ինչ հիգիենայի միջոցներ օգտագործել:
Ժամանակ հատկացրեք այցելելու SL կլինիկա, և մենք ձեզ կօգնենք պահպանել ձեր առողջությունը և ընդմիշտ մոռանալ ատամնաբուժական խնդիրների մասին:
SL ատամնաբուժական կլինիկայում բոլոր խորհրդատվություններն անվճար են: Գրանցվեք հիմա +374 10 50-99-99: Սիրով սպասում ենք ձեզ: