Էսթետիկ և կոսմետիկ ստոմատոլոգիա
SLclinic քլինիքը մատուցում է անվճար խորհրդատվություն:
Ձեզ դու՞ր է գալիս ձեր ժպիտը: Գո՞հ եք ձեր ատամների ձևից, գույնից և դիրքից:
Եթե ոչ, ձեր բոլոր խնդիրները կարող են լուծվել՝ դիմելով SLclinic-ին:
Ժամանակակից ատամնաբուժական նյութերի և էսթետիկ ստոմատոլոգիայի նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ձեր ատամները կդառնան գեղեցիկ:
SLclinic-ի մասնագետների կողմից օգտագործվող նորագույն մեթոդներն ու նյութերը հնարավորություն են տալիս ամբողջությամբ ընդօրինակել ատամի հյուսվածքը (հաշվի է առնված էմալի երանգը, թափանցիկությունը և շատ այլ բնութագրեր):
Ատամների կոսմետիկ վերականգնումը թույլ է տալիս.
- վերականգնել փշրված ատամը, վերացնել էմալի վրա հայտնված ճաքերն ու բծերը
- փակել միջատամնային բացերը
- փոխել ատամի ձևը
- ամրացնել շարժական ատամները
- վերականգնել ատամի գույնը
- վերականգնել վնասված կամ բացակայող ատամները
- վերականգնել ատամնաշարի համաչափությունը
SLclinic-ում կոսմետիկ ստոմատոլոգիայի հիմնական նպատակը ձեզ գեղեցիկ ժպիտ պարգևելն է:
Ատամների ձևն ու ֆունկցիոնալությունը վերականգնելու համար այսօր հաջողությամբ կիրառվող մեթոդները կարելի է բաժանել երկու խմբի՝ օրթոպեդիկ և բուժական վերականգնման տեխնիկաների:
Էսթետիկ վերականգնման մեթոդներ.
Ատամների վերականգնում կոմպոզիտներով
Օգտագործվում են նյութեր, որոնք հիանալի կերպով ընդօրինակում են էմալի լույսի փոխանցումն ու գույնը: Այս մեթոդը կիրառելի է, եթե ատամի հյուսվածքները քայքայված են ոչ ավելի, քան 50%-ով: Հակառակ դեպքում կիրառվում են օրթոպեդիկ մեթոդներ:
Կերամիկական ներդիրներ
Կատարվում է միկրոպրոթեզների անհատական մոդելների պատրաստւմ: Վերականգնման այս տեխնիկան կիրառվում է այն դեպքերում, երբ ատամը խիստ վնասված է, և հնարավոր չէ այն լցնել: Ատամի ներդիրները հաճախ օգտագործվում են, երբ անհրաժեշտ է վերականգնել ատամի անատոմիական ձևը: Ատամների ներդիրների օգտագործման ցուցում կարող է լինել ատամնաբուժական հյուսվածքների վնասվածքը կամ թերզարգացումը:
Պսակներ
Ատամների վերականգնումը պսակներով ներառում է ատամի մասնակի կամ ամբողջական ծածկում անհատական պատրաստված միկրոպրոթեզով: Տվյալ միջամտությունը տեղին է, երբ անհրաժեշտ է ձևի և գույնի էսթետիկ ուղղում:
Վինիրներ
Հատուկ ծածկույթի թիթեղները պատրաստված են ինչպես կոմպոզիտային, այնպես էլ կերամիկական նյութերից: Ֆիքսացիա կատարվում է ատամի արտաքին մակերեսին: Սա օպտիմալ լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է առջևի ատամների վերականգնում: Գույնն ընտրվում է՝ հաշվի առնելով հարակից ատամների էմալի երանգը: Բավականին հաճախ կոսմետիկ նպատակներով վինիրները տեղադրվում են բոլոր տեսանելի ատամների վրա: Այս դեպքում բուժառուն կարող է ինքնուրույն ընտրել գույնը: Վինիրների շնորհիվ կունենաք "հոլիվուդյան ժպիտ":
SLclinic-ի մասնագետների աշխատանքը նման է ոսկերչի աշխատանքին. խաղալով ձևի և գույնի հետ, նրանք ստեղծում են գլուխգործոցներ, որոնք այլոց մեջ միայն հիացմունք են առաջացնում:
Ձեզ առաջարկվող բոլոր պրոցեդուրաները կիրականացվեն առանց ձեզ համար չնչին անհարմարության: Պատասխանատու և ժպտերես բժիշկները կգտնեն օպտիմալ լուծում նույնիսկ այն ատամների համար, որոնք դուք անհույս եք համարում:
Ընտրելով SLclinic ստոմատոլոգիան՝ դուք ինքներդ կապահովեք առողջ ատամներ և կատարյալ ժպիտ:
Ձեր ատամները էսթետիկ վերականգնման կարիք ունեն. մի հետաձգեք ձեր այցը բժշկի, դիմեք SLclinic:
Դարձրեք ձեր ժպիտը պայծառ!
Պայմանավորվեք հենց հիմա +374 10 50-99-99