Կարիեսի բուժումը
Կարիեսը ատամների ամենատարածված հիվանդությունն է, որի հիմնական պատճառը պաթոգեն միկրոբների և բակտերիաների բազմացումն է ատամնային հյուսվածքում: Կարիեսը պետք է ժամանակին բուժվի, քանի այն չի վերածվել պուլպիտի, պերիօդոնտիտի, պերիօստիտի կամ այլ վտանգավոր բարդության:
Մեր օրերում աշխարհի բնակչության գրեթե 100%-ը տառապում է այս հիվանդությամբ:
SLclinic-ի մասնագետների փորձի շնորհիվ Դուք կարող եք մեկ այցով բուժել Ձեր ատամը նորարարական նյութերով՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ:
Կարիեսի բուժումը SLclinic-ում կպարգևի Ձեր ատամներին առողջություն և կդարձնի Ձեր ժպիտը իսկապես երջանիկ:
Ի՞նչ է կարիեսը
Սա հիվանդություն է, որի ժամանակ քայքայվում է ատամի էմալը և դենտինը: Ատամը վնասվում է բերանի խոռոչում ապրող բակտերիաների գործունեության արդյունքում: Բակտերիաները քայքայում են սննդի մնացորդները և դրանով իսկ արտազատում օրգանական թթուներ, որոնք կուտակվում են ատամնափառի մեջ և ոչնչացնում ատամի հանքային հիմքը:
Կարիեսի պատճառները
- բերանի խոռոչի վատ հիգիենա
- թքարտադրության քանակն ու որակը
- քրոնիկ հիվանդությունները
- թույլ իմունիտետը
- շատ ածխաջրեր ուտելը
- ժառանգականությունը
- հղիությունը
Որո՞նք են կարիեսի ախտանիշները
- ատամների զգայունության բարձրացում
- ատամի մեղմ ցավի առկայություն
- ատամների զգայունություն տաք և սառը սննդին
- էմալի գույնի աննշան փոփոխություններ
Կարիեսի բուժման փուլերը
Նախնական կարիեսը դա ատսմի տեղային գույնի փոփոխությունն է: Ատամի երանգն այս հատվածում սկզբում սպիտակ է, ապա դեղնավուն, իսկ ավելի ուշ՝ բաց շագանակագույն: Այս փուլում սկսելով կարիեսի բուժումը, շատ դեպքերում կարելի է արագ և առանց ցավի հաղթահարել հիվանդությունը:
Մակերեսային կարիես - այս փուլում սկսվում է էմալի քայքայման գործընթացը: Մակերեսային կարիեսը բնութագրվում է էմալի վրա հստակ տեսանելի իջվածքների կամ դատարկությունների ձևավորմամբ և օգտագործվող սննդի կամ հեղուկի ցածր և բարձր ջերմաստիճանների նկատմամբ որոշակի զգայունությամբ: Կարիեսը, մակերեսային փուլում բուժելիս, կիրառվում է մեթոդների համալիր:
Միջին կարիես - առաջանում է դենտինի վնասում: Այս փուլում ձևավորվում է խոռոչ: Ցավի հաճախականությունն ու ուժգնությունը մեծանում են: Այս փուլում կարիեսը բուժելիս հեռացվում է ատամի վնասված հատվածը, որից հետո տեղադրվում է պլոմբա:
Խորը կարիես - հիվանդության վերջին փուլն է, որի արդյունքում վնասվում է պուլպան շրջապատող դենտինը, ինչի հետևանքով ուժեղանում են ցավերը: Կարիոզային խոռոչը չափսերով մեծանում է: Այս փուլում կարիեսի բուժումը բավական բարդ է և կարող է պահանջել մեկից ավելի այցելություն բժշկի:
Ատամների կարիեսի բուժումը իրականացվում է արագ և անցավ: Բուժման արժեքը և տևողությունը կախված է ատամի վնասվածքի բարդությունից և ախտահարման աստիճանից:
SLclinic-ում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարիեսի բուժման յուրաքանչյուր փուլ դարձնում է անցավ և անվտանգ: Նորարարական տեխնիկան, առաջադեմ սարքավորումները, SLclinic ստոմատոլոգների հսկայական փորձը և հիվանդների նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքը կօգնեն Ձեզ մոռանալ վախի մասին:
Մի հետաձգեք Ձեր այցը SLclinic, պահպանեք Ձեր ատամները առողջ և գեղեցիկ:
Ամրագրեք անվճար խորհրդատվություն զանգահարելով +374 10 50-99-99 հեռախոսահամարով