Ցավազրկում
մեկանգամյա օգտագործման կարպուլային ներարկիչով

some alt

SLclinic - անցավ ատամնաբուժական ծառայություններ

Ատամի ցավը խնդիր է, որին հանդիպել է գրեթե յուրաքանչյուր մարդ։ Հիվանդները հաճախ հետաձգում են այցելությունը ատամնաբույժի՝ վախենալով ցավից:

SLclinic-ը հոգ է տանում Ձեր մասին և առաջարկում է տեղային անզգայացման բազմաթիվ անվտանգ մեթոդներ: Ատամնաբույժի մոտ այցելության ժամանակ SLclinic-ը կօգնի ձեզ ազատվել բացասական էմոցիաներից:

Անզգայացումը ստոմատոլոգիայում օգտագործվում է որպես բուժման ընթացքում ցավի նկատմամբ զգայունությունը թեթևացնելու և բոլոր անհրաժեշտ մանիպուլյացիաները կատարելու միջոց: Անզգայացնող նյութն օգնում է արգելափակել նյարդային ազդակը և անզգայացնել ատամի բուժման համար լորձաթաղանթի անհրաժեշտ հատվածը: Որոշ ժամանակ անց լորձաթաղանթի զգայունությունը վերականգնվում է։

Անզգայացման տեսակները ատամնաբուժարանում

Ապլիկացիոն անզգայացում

Սա մակերեսային անզգայացում է, երբ անզգայացվում է միայն փափուկ հյուսվածքների վերին մակերեսը: Այն իրականացվում է կամ սփրեյի փչման կամ քսուքի տեսքով՝ քսելով բերանի խոռոչի լորձաթաղանթին։

  • թմրեցվում է այն հատվածը, որտեղ պետք է ցավոտ ներարկում կատարել
  • ատամնաքարերի հեռացում
  • լնդերի եզրերի բուժման դեպքում
  • աբսցեսի բացման դեպքում

Ինֆիլտրացիոն անզգայացում

Այս տեսակի անզգայացման դեպքում անզգայացնող դեղամիջոցը ներարկվում է անմիջապես ատամի հատվածի մոտ, որտեղ որ իրականացվելու է բուժումը:

Ցուցումներ

  • դեպուլպացիա (նյարդերի հեռացում)
  • արմատախողովակնրի բուժում
  • միջին և խորանիստ կարիեսի բուժում

Հաղորդչական անզգայացում

Այս ցավազրկման տեսակը օգտագործվում է այն դեպքերում, երբ վիրահատության տարածքը շատ ավելի մեծ է: Հիմնականում արգելափակվում է եռվորյակ նյարդի ճյուղերը, ուստի մի քանի ատամ և դրանց հարակից փափուկ հյուսվածքները կարող են միանգամից անզգայանալ։ Երկարաժամկետ մանիպուլյացիաների համար սա լավագույն տարբերակն է:

Ցուցումներ

  • ատամի բարդ հեռացում
  • իմպլանտների տեղադրում
  • կյուրետաժ
  • փափուկ հյուսվածքների պլաստիկա

Հակացուցումներ

Նախքան բուժումը սկսելը, SLclinic-ի մասնագետները Ձեզ մի շարք հարցեր կտան Ձեր առողջության վերաբերյալ: Դուք պետք է ազնվորեն պատասխանեք, քանի որ որոշ հիվանդություններ կամ նախկին վարակներ կարող են հակացուցումներ լինել որոշակի տեսակի ցավազրկման համար:

  • սրտի պաթոլոգիա (սրտի կաթված կամ ինսուլտ)
  • ալերգիկ ռեակցիաներ որոշ ցավազրկողների հանդեպ
  • շաքարային դիաբետ
  • էնդոկրին համակարգի հիվանդություններ

Ներկայումս SLclinic-ում կիրառվում են մի շարք մեթոդներ և պրեպարատներ, որոնք կարող են ամբողջությամբ վերացնել զգայունությունը, խնայել ժամանակն ու ապահովել բարձրորակ ատամնաբուժական բուժում:

SLclinic-ում ցավազրկումը թույլ կտա հեռանալ ատամնաբույժից ժպիտով և հաճելի հիշողություններով:

Վստահե՛ք Ձեր առողջությունը մասնագետներին!

Գրանցվել online