ԱԿՑԻԱ վինիրի, ուլտրանիրի և լյումինիրի տեղադրման համար: Գործում է

some alt

Սուպեր զեղչ վինիրների համար՝ ընդամենը 79,990 ֏:

Ցանկանու՞մ եք ունենալ կատարյալ ժպիտ՝ SLclinic-ի հոլիվուդյան վինիրները Ձեզ կդարձնեն շլացուցիչ: Կատարյալ ժպիտը հիանալի ներդրում է, որը Ձեր արտաքինը դարձնում է էլ ավելի հրապուրիչ, բարձրացնում է ինքնագնահատականը և ինքնավստահությունը: Զանգահարեք +374 10 50-99-99 և SLclinic-ի մասնագետները Ձեզ կպարգևեն հոլիվուդյան վինիրներ, որոնք կհմայեն բոլորին իրենց անզուգական տեսքով:

some alt

Վինիրներ. Տարբերությունը Ultraneer-ից և Lumineer-ից

Վինիրները, ուլտրանիրները և լյումինիրները ատամի վեստիբուլյար (առջևի) մակերեսի բարակ ճենապակյա երեսպատում է: Դրանք օգտագործվում են ինչպես ատամի էմալի տարբեր թերությունների, այնպես էլ էսթետիկ դեֆեկտների դեպքում՝ երբ ատամների ձևը, գույնը կամ չափսը չի բավարարում Ձեր ցանկությանը: Վինիրները, ուլտրանիրները և լյումինիրները ստոմատոլոգիայի բարձր տեխնոլոգիաների արդյունք են: Նրանց օգնությամբ կարելի է ատամին տալ իդեալական ձև և ցանկալի գույն: Վինիրների, ուլտրանիրների և լյումինիրների ամենակարևոր տարբերություններից մեկը նրանց հաստությունն է: SLclinic-ը տեղադրում է E-max տեխնոլոգիայի կիրառմամբ կերամիկայից պատրաստված վինիրներ: Վինիրների հաստությունը կարող է լինել 0,5-ից 0,7 մմ: Ամբողջ պրոցեդուրան հիվանդի համար անցավ է և Ձեր երազանքի ժպիտը ստեղծվում է ընդամենը երկու այցելության ընթացքում: Էֆեկտը նկատելի է լինում անմիջապես:

Ultraneers

Ուլտրանիրները գերբարակ թիթեղներ են, որոնք Ձեր ժպիտը կդարձնեն կատարյալ: Դրանց հաստությունը կազմում է ընդամենը 0,3-0,5 մմ, ինչը թույլ է տալիս խնայողաբար՝ առանց ատամների լայնածավալ տաշվածքի տեղադրել թիթեղները: Ուլտրանիրներով միկրոպրոթեզավորումը բացարձակապես անցավ է՝ ատամների առջևի մակերեսին քսում են հատուկ կոմպոզիտ, որից հետո դրանց վրա դրվում են ուլտրանիրները: Ինչ տեսակի երեսպատում էլ ընտրեք, Դուք կունենաք այն ժպիտը, որի մասին երազել եք:

Lumineers

Լյումինիրները ատամների համար նախատեսված բարակ ճենապակյա ծածկույթներ են, որոնք պատրաստված են Կալիֆորնիայի լաբորատորիայում: Նրանց հաստությունը չի գերազանցում 0,2 - 0,3 մմ: Լյումինիրների հիմնական առանձնահատկությունը նրանց անվտանգությունն է էմալի համար, դրանք չեն պահանջում ատամի տաշվածք: Լյումինիրների շնորհիվ ատամնաշարի աննշան թերությունները անհետանում են: Վինիրների/ուլտրանիրների և լյումինիրների հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ վինիրների/ուլտրանիրների էսթետիկ հատկությունները շատ ավելի բարձր են՝ համեմատած լյումինիրների հետ:

Կարող եք գրանցվել, զանգահարելով +374 10 50-99-99 և SLclinic-ի բարձր որակավորում ունեցող մասնագետը կընտրի Ձեր ժպիտի համար օպտիմալ վինիրներ, ուլտրանիրներ կամ լյումինիրներ:

Գրանցվել online